Մատչելիության հղումներ

ԵՄ-ն անվտանգություն չի տալիս, այդպես ասողները հույս են վաճառում. Մարուքյան


Եվրոպական միությունը կարող է Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ ներդրումների տեսքով տնտեսությանն աջակցելու և նաև հնարավորություն տալու ՀՀ արտադրողներին Միության շուկաներում մուտք ունենալու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Բնականաբար, այստեղ չափանիշների՝ ստանդարտների հարց է առաջ գալու, պետք է աջակցել ՀՀ-ին, որ մեզանում արտադրող ցանկացած ապրանքի ստանդարտները բարձրանան։ <>

Մեզ կոնկրետ գործողություններ են պետք, մեզ ոչ թե պետք են հույսեր մեզ վրա վաճառել, լավ խոսքեր՝ աջակցում ենք ձեզ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը։ Մեր ժողովրդավարությունը, մեր օրենքի գերակայությունը վատ վիճակում չեն, մենք տարածաշրջանում շատերից առաջ ենք, մեզ պետք է աջակցել այն հարցերում, որտեղ մենք ունենք պրոբլեմ», - նշեց նա՝ խոսելով բրյուսելյան եռակողմ (Փաշինյան- Ֆոն դեր Լայեն - Բլինքեն) հանդիպման ու դրանից սպասելիքների մասին, մասնավորապես տնտեսության համար։

Ինչ վերաբերում է այս հանդիպմանն առնչվող՝ Բաքվից, Մոսկվայից ու Անկարայից հնչող քննադատություններին, Մարուքյանն ասաց, որ դրանք տեղեկատվական առիթներ են. - «Այն իմաստով, որ նոր ապրանք վաճառվի Արևմուտքին, որ իբր թե Արևմուտքը Հայաստանին միակողմանիորեն է աջակցում և Ադրբեջանին չի աջակցում, պրոհայկական է Արևմուտքը, և հետևաբար մենք դժգոհ ենք և նեղացած։ Ես վստահեցնում եմ, որ ոչ Ադրբեջանում են անհանգստանում այս հանդիպումներից, ոչ էլ Թուրքիայում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG